Տարադրամի փոխարժեքը փոխվել է. ԿԲ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կազմել է 481.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.37 դրամ (աճել է 2.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.42 դրամ (աճել է 3.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.51 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 344.86 դրամ, ոսկի՝ 27,785.25 դրամ, պլատին՝ 14,323.41 դրամ: