Տեղեկությունները հաստատվեցին
Այսօր՝ հունիսի 29-ին, Երևանում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի I-ին ընդհանուր ժողովը։ Սպասվում է ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ելույթը։ Ուղիղ հեռարձակումը կսկսվի 19:30-ին։ Այս մասին ասված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր մեծ հավաք է անում՝ հրավիրել է իր բոլոր նախընտրական շտաբների պետերին, իրենց ակտիվին: