Տեսախցիկն արձանագրել է Երևանում հետիոտնի վրաերթի պահը (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Այդ օրը, ժամը 13։50-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 106/1 շենքի դիմացի հատվածում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Ռաֆայել Կարապետյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 64-ամյա Սամվել Վարդանյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը։




















Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу
Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
Что произошло за ночь 8 июля. Главное
Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко
Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем