Տղամարդը բենզին է լցրել և հրկիզել զոքանչին
Վանաձորում 38-ամյա բնակիչը բենզին է լցրել նախկին կնոջ մոր բնակարանի դռան վրա և հրկիզել այն։
Այնուհետև նույն օրը՝ ժամը 20.00-ի սահմաններում, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և վնասելու հանցավոր նպատակով, գնացել է հիշյալ բնակարան և իր հետ…
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքերի հանգամանքները:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 38-ամյա տղամարդը, նախկին կնոջ մոր՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բնակարանը համարելով իրենց ամուսնալուծության պատճառ, 2021թ. ապրիլի 9-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, կնոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է հրկիզման եղանակով ոչնչացնել և վնասել նշված բնակարանը՝ դրանում եղած գույքով:
Այնուհետև նույն օրը՝ ժամը 20.00-ի սահմաններում, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և վնասելու հանցավոր նպատակով, գնացել է հիշյալ բնակարան և իր հետ նախապես վերցրած բենզինը լցրել դռան վրա, կրակայրիչով հրկիզել դուռն ու անմիջապես դիմել փախուստի, սակայն հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հրդեհը նկատվել է հարևանների կողմից և մարվել:
Բացի այդ, որպես ընտանիքում բռնություն գործադրած անձ, տղամարդն անտեսել է իրավապահ մարմինների կողմից որպես պարտականություն իր վրա դրված սահմանափակումը՝ այն է նախկին կնոջը 20 օր ժամկետով 50 մետրից ավելի մոտենալն արգելված լինելու մասին: Վերջինս 2021թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, խոսելու նպատակով գնացել է կնոջ բնակության վայր, հանդիպել և պահանջել միավորվել իր հետ:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Роберту Кочаряну запретили выезд из Армении
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины