Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Չինաստանի նախագահին ուղղված ուղերձում վարչապետը նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և դրանք անցած երեսուն տարիների ընթացքում շարունակաբար զարգացել են առողջ և հաստատուն ուղիով:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրները զգալի արդյունքների են հասել առևտրի, տնտեսության, անվտանգության, մշակույթի, կրթության, գիտության և այլ ոլորտներում համագործակցելիս, ամրապնդվել է հայ և չինացի ժողովուրդների բարեկամությունը, խորացել փոխադարձ ըմբռնումն ու ճանաչելիությունը:
Փաշինյանն իր գործընկեր Լի Կեցյանին ուղղված ուղերձում էլ նշել է, որ Չինաստանը Հայաստանի կողքին է եղել տրամադրված անհատույց օգնության շրջանակում իրականացված ծրագրերով։
Նա ընդգծել է, որ երկու երկրների փոխադարձ սատարման և գործակցության վերջին օրինակներից է COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարը։
Փաշինյանը քաջառողջություն և հետագա հաջողություններ է մաղթել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն:




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
В России появился ГОСТ на кемпинги
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать