Անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ մեկ զինծառայող վիրավորվել է։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հաղորդոքւմ է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում Փառուխ բնակավայրի շրջանում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների մեկ զինծառայող վիրավորվել է: Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջադեպը կարգավորվել է», - ասված է հաղորդագրության մեջ: