Քաբուլում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ ԶԼՄ
Շաբաթ օրը հզոր պայթյուն է որոտացել Քաբուլի հյուսիս-արեւմուտքում։ Այս մասին հայտնել է աֆղանական Aamaj News գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի Խայրխան թաղամասում։ Պայթյունից հետո նշված շրջանում կրակոցներ են սկսվել։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները դեռ չեն հաստատել պայթյունի փաստը։
2021թ․ վերջից Քաբուլում պայթյունների դեպքերն ավելի հաճախակի են դարձել, դրանցից գրեթե յուրաքանչյուրի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղն են: Իսկ թալիբների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ԻՊ-ը ոչ մի վտանգ չի ներկայացնում Աֆղանստանի համար։




















Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Принесет ли президент извинения? «Паст»
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
Облачная погода и небольшой снег ожидаются в Москве 2 февраля