Քաղաքապետին մահացած են գտել հրազենային վնասվածքով
Սեփական բնակարանում հրազենային վնասվածքով մահացած է հայտնաբերվել Մոսկվայի երկրամասի Կոլոմնա քաղաքի ղեկավար Դենիս Լեբեդևը:
ՌԴ ՔԿ-ից հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Հայտնվում է, որ դեպքին նախորդած մի քանի օրերին քաղաքապետը մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել:
Նա 46 տարեկան էր, քաղաքապետի պաշտոնում էր 2016 թվականից: