Քանի հայ է բնակվում Ուկրաինայում և որտեղ
Ուկրաինան աշխարհի ամենից հայաշատ երկրներից մեկն է։ Ճիշտ է, հայտնի չէ, թե հստակ քանի հայ է բնակվում տարածքով Եվրոպայի երկրորդ խոշոր պետությունում։
Ըստ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքի՝ «ոչ պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Ուկրաինայում բնակվում է շուրջ 500000 հայ: Հայաշատ բնակավայրերն են Կիևը, Օդեսայի, Լվովի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Դոնեցկի մարզերը»: Այլ տվյալներով՝ Ուկրաինայում ապրում է շուրջ 400 հազար հայ, որոնց կեսը այդ երկրի քաղաքացիներ են։
Ըստ 2001 թվականի ուկրաինական մարդահամարի՝ այդ երկրում բնակվող հայերի թիվը 100 հազար է։ Նրանցից 15700-ը բնակվում էին Դոնեցկի շրջանում, 11100-ը՝ Խարկովի շրջանում, Դնեպրոպետրովսկի շրջանում՝ 10600։ 2001 թվականից հետո Ուկրաինայում մարդահամար չի անցկացվել։
Ըստ Հայաստանի կառավրության 2011 թվականի փաստաթղթերից մեկի՝ «Ուկրաինայում ապրում է ավելի քան 400 000 հայ, որը կազմում է երկրի բնակչության մոտ մեկ տոկոսը: Միայն Կիևում բնակվում է շուրջ 40000 հայ: Հայ համայնքի 70 տոկոսն այժմ կազմում են հետխորհրդային շրջանում Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Միջին Ասիայից և այլ երկրներից Ուկրաինա գաղթած մեր հայրենակիցները»:
Ըստ Կիևի հայ համայնքի ղեկավար, Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Նորիկ Գևորգյանի 2016 թվականին տված հարցազրույցի՝ «2001-ից թվաքանակն իհարկե փոխվել է։ Այսօր Ուկրաինայում, ոչ պաշտոնական տվյալներով, ապրում է կես միլիոնից ավելի հայ, որոնցից 70-80 հազարը բնակվում են Կիևի մարզում»։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ