Քաջարան քաղաքի գերեզմանատան մոտ անչափահասների մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք
Ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Քաջարան քաղաքում տեղի ունեցած անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քաջարան քաղաքի գերեզմանատան մոտ Քաջարան քաղաքի բնակիչներ 16-ամյա Արամ Խ․-ն , 17-ամյա Հայկ Ն․-ն, 15-ամյա Արմեն Մ․-ն և 17-ամյա Հրաչյա Ս․-ն վիճաբանություն են ունեցել Քաջարանի բնակիչ 15-ամյա Հմայակ Գ․-ի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, պատճառելով մարմնական վնասվածքներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երբ ոստիկանության Կապանի բաժնի անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներով, մեկնել են տուժածի բնակության վայր, ծեծվածի մայրը հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ այդ ընթացքում զբաղված է եղել որդու առողջության վերականգնմամբ։
Ծեծին մասնակիցները ծնողների հետ հրավիրվել են Կապանի ոստիկանություն, այնուհետև բաց են թողնվել։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги