Օկուպացված Քարվաճառի շրջանում Ադրբեջանը հերթական ապօրինի շինարարությանն է պատրաստվում
Ադրբեջանը պատրաստվում է աստադիտական կայան կառուցել օկուպացված Քարվաճառի շրջանում։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի մեծ մասն օկուպացրած Ադրբեջանի հերթական ապօրինի շինարարության մասին հայտարարել է Շամախիի աստղադիտարանի տնօրեն Նարիման Իսմայիլովը։
Թե բռնազավթված Քարվաճառի շրջանի հատկապես որ հատվածում է նախատեսվում կառուցել աստղադիատարանը, չի նշվում։ Միայն նշվում է, որ կայանը լինելու է ծովի մակարդակից 3000 կմ բարձրության վրա։