Օրենքով գողը դատի է տվել Վրաստանի նախագահին
Օրենքով գող Կախա Շուշանաշվիլին՝ նույն ինքը Կախա Ռուսթավին, ով ցմահ բանտարկություն է կրում Ֆրանսիայում, հայց է ներկայացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ՝ պահանջելով վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը, հայտնում է «Sputnik-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Քաղաքացիությունը դադարեցնելու մասին նախագահի հրամանագիրը հիմնված էր Արդարադատության նախարարության եզրակացության վրա, որ Շուշանաշվիլին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2015 թվականին: Փաստաբանը, սակայն, պնդում է, որ այդ փաստաթուղթն իսկական չէ, քանի որ Շուշանաշվիլին այդ ժամանակ արդեն իր պատիժն էր կրում Մարսելի բանտում։
«Նա հայց է ներկայացրել դատարան։ Մենք դատարանի միջոցով պահանջում ենք չեղարկել նախագահի ստորագրած հրամանագիրը»,- հեռուստաալիքի եթերում ասել է հանցագործի դուստրը՝ Թաթիա Շուշանաշվիլին։
Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն վարույթ է ընդունել Շուշանաշվիլիի հայցը։ Ամբաստանյալ, բացի նախագահից, Արդարադատության դեպարտամենտի ծառայությունների զարգացման գործակալությունն է։
Թաթիա Շուշանաշվիլիի խոսքով՝ իր հայրը 12 տարի է՝ գտնվում է Մարսելի բանտում։ Ֆրանսիական դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2010 թվականին քրեական շրջանակներում «Լադո» մականունով հայտնի օրենքով գող Վլադիմիր Ջանաշիայի պատվիրված սպանության մեջ:
«Կախա Ռուստավսկին», ինչպես ասում է նրա դուստրը, իր պատիժը կրում է մեկուսարանում, նրա առողջական վիճակը վատանում է, ուստի նա ցանկանում է արտահանձնվել հայրենիք, իսկ դրա համար վրացական անձնագիր է անհրաժեշտ:
«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ բացի Շուշանաշվիլիից, նախագահի դեմ դատական հայց են ներկայացրել նաեւ այլ օրենքով գողեր։ Խոսքը հիմնականում այն օրենքով գողերի մասին է, ովքեր 2013-18 թվականներին Վրաստանի դատարանների կողմից արդարացվել էին, սակայն արդարացման դատավճիռը հրապարակելուց հետո, այնուամենայնիվ, ստիպված էին լքել երկիրը:




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»