Գյումրիում նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ
Գյումրու Շահումյան փողոցում (Ավտոկայան թաղամաս) նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ: Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով): Կատարվում է նախաքննություն: Այս մասի «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։
Գյումրու Ավտոկայան թաղամասում, պարիսպներից մեկի տակ հուլիսի 3-ին թողել էին քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Երեխային նկատել էր պատահական անցորդ։ Նա լսել էր երեխայի ձայն, մոտեցել ու տեսել, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել էր ոստիկանություն ու շտապ օգնություն։ Ժամը 10։30-ի սահմաններում նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը`51 սմ:




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles