Հետախուզվող կինը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 24-ին Մալաթիայի բաժին է ներկայացել Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 67-ամյա Գայանե Կ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 267-րդ (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես և այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты