«Պատերազմ է». Հովիկ Աղազարյանը՝ ադրբեջանցիների կողմից Արցախում գազն անջատելու մասին
Պատերազմ է, պա-տե-րազմ է։ Գազը պատերազմի հետ կապ չունի՞. Մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար է: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ «մենք պետք է միակամ լինենք և սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»։
Հովիկ Աղազարյանի գնահատմամբ, այս իրավիճակը նորմալ չէ։
Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը նույնպես վնասվել էր ՀՀ-ից Արցախ գնացող գազատարը: Վթարը Շուշիի շրջանի այն հատվածում էր տեղի ունեցել, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս արցախյան կողմին վերանորոգել գազատարը։ Միայն 10 օր անց էր վնասված գազատար խողովակը վերանորոգվել։
Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։




















Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу
Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
Что произошло за ночь 8 июля. Главное
Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко
Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем