Արցախում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից 5 վիրավոր կա. տեղեկատվական շտաբ
Ճշտված տեղեկություններով, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ: