Հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության նպաստների չափերը
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականի հունվարի 1-ից կսահմանվեն նվազագույն կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նոր չափեր։

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքիև սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է հաջորդ տարվա հունվարի 1-ից սահմանել` նվազագույն կենսաթոշակի չափը` 28600 դրամ, նախկին՝ 26500 դրամի փոխարեն:
Իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը կփոփոխվեն հետևյալ կերպ՝ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (33000 դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն):

Նշենք, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)։
Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28600 դրամ (26500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37000 դրամ (26500 դրամի փոխարեն)։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard