Շույգուն սկսել է անձամբ զբաղվել Ադրբեջանին սանձելու գործով. ՌԴ-ն կիրառում է ինքնաթիռներ
MediaHub-ի վստահելի աղբյուրների հավաստմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը արդեն լրջորեն զբաղվում է Արցախում ադրբեջանական սադրանքների կանխմամբ ու ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքներից ադրբեջանական զորքերի հետքաշմամբ:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր սկսել է անձամբ վճռականորեն զբաղվել Ադրբեջանին սանձելու գործով: Շույգուի վճռականությունը երևացել է և՛ Արցախում խաղաղապահների կտրուկ խստությամբ, և՛ Արցախում ու Հայաստանում ռուսական զինտեխնիկայի շարժերով:
Հատկանշական է հատկապես քիչ առաջ տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ռուսական ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչքը, որով Ադրբեջանը ստացավ խիստ սաստող նախազգուշացում՝ խուսափելու համար լարվածության օջախների ստեղծումից:
Վերջին օրերին Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև տեղի ունեցած կոշտ բանավեճը ցույց տվեց, որ ռուսական կողմում ընկալում են, որ Ադրբեջանը անցել է կարմիր գծերը ու սպառնում է ռուսական շահերին: Ասում են՝ հատկապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության ծաղրական պատասխաններից ու Փառուխի հատվածում գրավված տարածքներից հետ չքաշվելու ազդակներից հետո ՌԴ պաշտպանության նախարարը ստացել է Վլադիմիր Պուտինի խիստ հանձնարարականը` ադրբեջանական սադրանքները արագորեն կանխելու ու նրանց ելման դիրքեր վերադարձնելու մասին: ՌԴ պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է հայ գործընկերներին, որ բացառվում է պատերազմն Արցախում, և Ռուսաստանն ունի բավարար մեխանիզմներ ու վճռականություն կանխելու ադրբեջանական ագրեսիան:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard