Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնատեխնիկական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին։
Հրամանատարաշտաբային ֆակուլտետում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ուսումնառությունը շարունակող ավագ սպայակազմին, լսել ռազմական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ նրանց պատկերացումներն ու առաջարկները, պատասխանել բարձրացված հարցերին։
Պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ 44-օրյա պատերազմից հետո արվող համալիր վերլուծությունների հիման վրա պետք է էապես վերանայվեն վերաբերմունքն ու մոտեցումները ռազմական կրթության հանդեպ, և որ այս ոլորտում նույնպես լրջագույն բարեփոխումներ են սպասվում։
Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված համալսարանականների հիշատակին։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard