5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Օգոստոսի 9-ին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի ափերի մոտ, գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության՝ էպիկենտրոնը գտնվել է Բլաֆ քաղաքից 1576,8 կիլմետր դեպի հարավ-արևմուտք և Դանիդին քաղաքից 1708 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք:
Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություն չի ստացվել: