1 օրում 6 երկարշարժ է գրանցվել
Անցած մեկ օրվա ընթացքում սեյսմոլոգները գրանցել են մինչև 5,0 մագնիտուդ ուժգնությամբ 6 երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտակայքում (Սախալինի շրջան), գրում է ng.ru-ն:
Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում:
Վեց երկրաշարժի ուժգնությունը տատանվել է 2,5-ից 5,0-ի սահմաններում:
Ըստ սեյսմոլոգների ՝ տեղի բնակիչները չեն զգացել ցնցումները: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: