10 խորամանկ հնարք տղամարդուն հետաքրքրելու համար
Բոլորն էլ ուզում են մարդկանց վրա լավ տպավորություն թողնել: Իրականում տղամարդու վրա լավ տպավորություն գործելու համար այդքան էլ շատ բան պետք չի: 1. Նոր ծանոթին դիմիր անունով, քանի որ յուրաքանչյուր մարդ սիրում է, երբ լսում է իր անունը: 2. Տեղին հաճոյախոսություններ արա: Օրինակ, հիացիր նրա սրամտությամբ կամ հումորի զգացումով: 3. Ժպտա: Ցույց տուր, որ հետաքրքրված ես նրանով: 4. Նայիր նրա աչքերին և մտքումդ ասա, որ հավանում ես նրան: Նա կզգա դրական իմպուլսները: 5. Քո մասին պատմելիս մի ընկիր մանրամասնությունների մեջ: Թող ինչ-որ բան չասված մնա, այդպես ավելի հետաքրքիր կլինի: 6. Սիրախաղ արա. դա պարտադիր պայման է: Դիպչիր մազերիդ, աննկատ դիպչիր նրան, խորամանկ ժպտա. այս ամենը լավ է աշխատում: 7. Հարցեր տուր. բոլոր տղամարդիկ սիրում են գլուխ գովալ աղջիկների մոտ, ուստի կարող ես նրան տալ այդ հնարավորությունը: 8. Անկեղծ եղիր. նա դա կզգա և կգնահատակի: Իհարկե երբեմն տեղին է ինչ-որ դեր խաղալ, բայց դա այդքան էլ լավ գործ չէ, քանի որ նա կարող է զգալ քո արհեստականությունը: Իսկ եթե լինես այնպիսին, ինչպիսին կաս, ավելի մեծ շանսեր կունենաս: 9. Կատակիր: Թող ձեր զրույցը լինի ուրախ ալիքի վրա: Նա պետք է զգա, որ քո կողքին կարող է իրեն թեթև զգալ: 10. Նրան ապագայի հետաքրքիր պլանների մասին պատմիր և ակնարկիր, որ կարող է միանալ քեզ: Օրինակ ասա, որ պատրաստվում ես գնալ կինոթատրոն կամ ցուցահանդես: Եղիր ուշադիր ունկնդիր և հաճելի զրուցակից: Եվ հիշիր, որ քո կողմից անկեղծ հետաքրքրվածությունը լավագույն մոտիվացիան է տղամարդու համար:




















Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»
Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области
Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу
Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму
Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович
ВС РФ взяли под контроль населенный пункт Петро-Ивановка в Харьковской области