2022 թ. ապրիլից կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
2022 թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, կսահմանվեն վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Այսօր` մարտի 10-ին կայացած կառավարության նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց «Վարժական հավաքներ հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» նախագիծը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ