36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի շուրջ 2 տասնյակ բնկավայրերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 21-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 22-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն.Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Քարաշեն, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Իշխանասար գյուղերի, «Տաթևեր» ճոպանուղու, նշված բնակավայրերին հարակից զինմասերի, Շաքե վարչական տարածքի քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ», «Հացատուն» ռեստորանային համալիրների, Մաքսատան, «Սիսիան» ՇԻԿ-ի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ջրանջատման պատճառը «Մուխուրթուրյան-Գորիս» խոշոր՝ 500 մմ-ոց մայրուղային ջրատարի վրա հայտնաբերված 12 վթարների վերացումն է, որը պատճառ է հանդիսանում վայրկյանում 30 լիտր ջրի կորստի:
«Վեոլիա Ջուր» ընկերության «Սիսիան» շահագործման տեղամասը սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար արդեն իսկ սկսել է վթարավերացման աշխատանքների նախապատրաստական փուլը:




















В ОП предложили повысить размер материнского капитала
Ограничения на полеты сняты в аэропорту Ижевска
В «Совете матерей» предложили исключить декретные из подсчета нуждаемости
Песков заявил о продолжении контактов с США по урегулированию на Украине
В ГД предложили отказаться от понятых при проверке водителей на опьянение
С начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человек
Эксперт предупредил россиян о рисках кражи данных при использовании VPN
Три человека погибли при пожаре в жилом доме в Астрахани
Зеленский заявил о якобы обращении США за помощью в защите баз от атак Ирана
Наступление ВС РФ на Запорожье 26 марта: сгоревшая колонна, куча трупов