4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռումինիայի արևելյան Վրանչա սեյսմիկ գոտում այսօր առավոտյան 01:02-ին 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտարարել է Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 121 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։