5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Հարավաֆրիկյան Հանրապետության ափերից հարավ ընկած շրջանում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Հնարավոր ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան: