51-ամյա տղամարդիկ հարվածել են աղջիկ պարեկին
Մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, Դավիթ Բեկի փողոցի 106/5 հասցեի մոտ ավտոմեքենայի տեխզննում չունենալու համար կանգնեցրել են Mercedes մակնիշի 09 VO 999 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենալով ավտոմեքենային, վարորդից պահանջել են, որպեսզի ներկայացնի վարորդական իրավունքի վկայական, սակայն ավտոմեքենայի միջից 2 հոգի դուրս են եկել ու առանց որևէ պատճառի հայհոյանքներ են հնչեցրել պարեկների հասցեին, իսկ նրանցից մեկը՝ իրեն համարելով իբրև «լավ տղա» և դնելով «ռեմբոյի» տեղը, հարվածներ է հասցրել երիտասարդ աղջիկ-պարեկին, և խոչընդոտել են պարեկների օրինական գործողություններին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, արդեն դեպքի վայր ժամանած ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Անդրանիկ Ղ.-ն, 51-ամյա Միշա Ս.-ն: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Անդրանիկ Ղ.-ն ձերբակալվել է, իսկ Միշա Ս.-ն բաց է թողնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «ճիվաղի» կողմից աղջիկ-պարեկը հարվածներ ստանալուց հետո «աջ նախաբազկի և դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ