6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Դեկտեմբերի 22-ին 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի հարավ-արևմտյան ափի մոտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեքսիկայի Պուերտո Վալյարտա քաղաքից (Խալիսկոյի նահանգ) 286,9 կիլիոմետր դեպի հարավ-արևմուտք: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:
Ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: