7 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 10-ին, ժամը 01:36-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում տեղի է ունեցել վթար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի սկզբնամասում բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Գ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Հ․ Ե․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա․ Հ․-ն (ծնված 2003 թ․), Ն․ Խ․-ն (ծնված 2003 թ․), Ֆ․ Ա․-ն (ծնված 2004 թ․) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ս․ Ք․-ն (ծնված 2006 թ․), Լ․ Թ․-ն (ծնված 2004 թ․), Հ․ Գ․-ն (ծնված 2004 թ․) և Ս․ Թ․-ն (ծնված 2004 թ․) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ֆ․Ա․-ի առողջական վիճակը՝ ծանր․ վերջինս տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины