N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ
N զորամասում մարտին հայտարարվել է ուսումնական տագնապ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները, համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ, դուրս են եկել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։
Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։