Omicron-ն ունակ է մարդուն վարակել 70 անգամ ավելի արագ, քան COVID-19-ի նախորդ տեսակները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկու-երեք օրը մեկ հայտարարում է Omicron շտամով վարակվածների թվի կրկնապատկման մասին, և նման իրավիճակում խուսափել բարձր մահացությունից հնարավոր չի լինի։ Այս մասին գրում է Коммерсант-ը։
Բացի դրանից, ԱՀԿ-ն նշում է, որ նոր շտամի տարածման բարձր տեմպերը կարող են հանգեցնել հոսպիտալացումների թվի ավելացման և ազգային առողջապահական համակարգերի անկառավարելիության։ Մեծ Բրիտանիայում Omicron-ով վարակված առաջին մարդը մահացել է անցյալ շաբաթ, իսկ դեպքերի թիվը կրկնապատկվում է երկու օրը մեկ։
The Hill հրատարակությունը, հղում անելով Հոնկոնգի համալսարանի ուսումնասիրությանը, գրում է, որ Omicron-ն ունակ է մարդուն վարակել 70 անգամ ավելի արագ, քան COVID-19-ի նախորդ տեսակները։ Հետազոտության ընթացքում գիտնականները փորձարկել են Omicron-ի շտամի ազդեցությունը մարդու թոքերի հյուսվածքների վրա: Հնարավոր է եղել պարզել, որ վարակվելուց 24 ժամ անց Omicron-ի վիրուսային մասնիկները ախտահարված հյուսվածքներում վերարտադրվել են 70 անգամ ավելի արագ, քան դելտա շտամի մասնիկները և վիրուսի այլ տարբերակները:
Հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Չեն Ժիվեյը, պարզաբանել է, որ վիրուսի գենոմի վերարտադրությունը միակ գործոնը չէ, որը որոշում է վիրուսի վարակվելու ունակությունը։ Նա նշել է , որ հիվանդության ընթացքի ծանրությունը կախված է ոչ միայն վիրուսի վարակիչ լինելուց, այլև մարդու իմունիտետից։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги