Օդի ջերմաստիճանը կնվազի․ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 26-28-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +38․․․+40 աստիճան։ Հունիսի 26-հուլիսի 01-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Երևան քաղաքում՝
Հունիսի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ին, հուլիսի 01-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում`
Հունիսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ին, հուլիսի 01-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։





















Творожные плетенки с яблоком — праздничная выпечка без хлопот: радуют глаз и желудок
Роскачество выявило бактерии кишечной палочки в икре пяти торговых марок
В Москве улицы города замело слоем снега
Brent подорожала до $62,46 за баррель
Депутат ответил, как скоро россияне могут навсегда попрощаться с WhatsApp
Россия нашла способ обойти санкции Запада
Обман Зеленского с выборами, дезертиры ВСУ: новости СВО к утру 26 декабря
Около 30% месячной нормы осадков выпало в столичном регионе за ночь
Временные ограничения введены в аэропорту Оренбурга
Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»