Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի տներից մեկում նռնակ է պայթել. կա 1 զոհ եւ 1 վիրավոր
Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնել է shamshyan.com-ը:
Ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանները նշված փողոցի 33 տանը՝ հյուրասենյակում, հատակի վրա, բերանքսիվայր, հայտնաբերել են տղամարդու դի: Տեղում Ա. Ֆիշյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը պարզել է, որ նշված տանից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան փողոցի բնակիչ, 48-ամյա Գևորգ Ասատրյանն էր, իսկ վիրավորը Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան 33 տան բնակիչ, 33-ամյա Ռուբեն Պապոյանն է:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, քննչական խմբի ղեկավար է նշանակվել ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր ենն նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների, տան հյուրասենյակում նռնակ է պայթեցվել, ինչի հետևանքով էլ Գ. Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Պապոյանը տեղափոխվել է հիվանդանոց:




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Столичные нейрохирурги спасли пациентку со стенозом позвоночника
Здание Киево-Печерской лавры было повреждено зенитной ракетой Patriot