Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում նռնակի պայթյունի վերաբերյալ, ինչի արդյունքում զոհեր կան
Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Խաչատրյան փողոցի թիվ 33 տանը նռնակ է պայթել։ Հաղորդումը ստանալուն պես բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Դեպքի վայր գնացին նաև դատախազության, քննչական կոմիտեի ծառայողներ, հրշեջ-փրկարարներ ու փորձաքրեագետներ։ Հյուրասենյակում տղամարդու դի կար։ Պարզվեց ինքնությունը. Էջմիածնի Մայիսյան փողոցի բնակիչ էր, 48 տարեկան։ Վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նաև տան 33-ամյա բնակիչը։ Նրա վնասվածքները ևս կյանքի հետ անհամատեղելի էին. կեսգիշերն անց տղամարդը մահացավ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց հետևյալը։
Հիվանդանոցում մահացած 33-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, տանը վիճել էր 60-ամյա հոր հետ ու ծեծել նրան, ապա ննջարանից նռնակ էր վերցրել, քաշել պայթուցիչի օղակն ու հորը սպառնացել, թե կպայթեցնի նրան։
Հայրը փախել էր։ Նռնակով զինված տղամարդը տուն էր կանչել ազգականին։ Հյուրասենյակում զրուցելիս նռնակը պայթել էր, ինչի հետևանքով ազգականը՝ տեղում, իսկ ինքը հիվանդանոցում մահացել էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին նռնակի մետաղական օղակն ու ինքնաձիգի փամփուշտներ: Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Взял все документы и пропал: что случилось с Героем России Асылхановым
Крупный пожар на сотни квадратных метров разгорелся в Тульской области
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
Среди погибших при сходе лавины в Бурятии был гражданин Казахстана
Несколько взрывов прогремели над российским городом
Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП
Небольшой дождь и до 11 градусов тепла ожидаются в Москве 1 мая
Пожар в ТЦ «Апельсин» в Новосибирской области полностью ликвидировали
Американского рэпера D4vd обвинили в жестоком убийстве школьницы
В Магаданской области обрушился рудник с людьми