Ինչը պետք է այսուհետ ստուգեն հարկ վճարողները․ ՊԵԿ-ը հորդորում է /Տեսանյութ/
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է վճարումները կատարելիս ստուգել հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) առկայությունը համապատասխան դաշտում՝ տույժերի գանձումից խուսափելու համար։
Հաճախ բանկի կամ վճարային տերմինալի միջոցով հարկերը վճարելիս տնտեսվարողի ՀՎՀՀ-ն նշված է լինում այլ դաշտում կամ առհասարակ բացակայում է, ինչի պատճառով վճարումը չի հաշվառվում հարկերի միասնական հաշվում։
ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության մոնիտորինգի բաժնի աշխատակիցները հեռախոսազանգերի միջոցով հարկ վճարողներին զգուշացնում են վրիպման մասին, սակայն կարգավորող օրենքի համաձայն` վճարումը հաշվառվում է սխալը ճգրտելու մասին դիմումը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո:
Հետևաբար տույժերից խուսափելու համար անհրաժեշտ է համոզվել, որ ՀՎՀՀ-ն նշված է ճիշտ դաշտում, և կատարված վճարումը հաշվառված է միասնական հաշվում: Մոնիտորինգի բաժինն ուղղումներ է կատարում նաև պետական բյուջե կատարած այլ վճարումներում՝ դրոշմանիշային վճարի կամ պետական տուրքի վճարման հանձնարարականներում, բացթողումներ լինելու դեպքում:
2021թ․ հունվար-մայիս ամիսների ընթացքում կատարված ճշգրտումների արդյունքում հարկերի միասնական հաշվեհամարին հաշվառվել է 280մլն դրամ, իսկ 755 վճարման հանձնարարականներում հարկ վճարողների տվյալների ճշգրտման արդյունքներով հաշվառվել է 30 մլն դրամ:
Հարկ վճարողները հաճախ սխալվում են նաև օրենքի չիմացության հետևանքով: Օրինակ՝ աշխատողին աշխատանքից ազատելու փոխարեն տնտեսվարողը չեղարկում է գրանցման հայտը, ինչի հետևանքով եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկը ճշգրտելիս ԱՎՈՒՄ-ի տվյալները չեղարկվում են։
Արագ արձագանքման և էլեկտրոնային ծանուցումների եղանակով հարկային մարմինը հարկ վճարողների հետ գործընկերային երկխոսություն է հաստատում:
Տնտեսվարողները հնարավորություն են ստանում շտկելու տեխնիկական վրիպակները կամ օրենքի չիմացությամբ թույլ տված սխալները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար:




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles