Այսօր վերջին օրն է
Լեոնել Մեսսին վաղը կարող է դառնալ ազատ գործակալ: Այսօր կեսգիշերին կատալոնական գրանդի ու արգենտինացու միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է:
Հայտնվում էր, որ ակումբն ու ֆուտբոլիստը պայմանավորվել են մինչև 2023 թվականը պայմանագիրը երկարաձգելու մասին, սակայն մինչև այս պահը պաշտոնապես որևէ հայտարարություն չի եղել:
Հիշեցնենք, որ Մեսսին կատալոնական գրանդում գտնվում է 2000 թվականից: