Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек
Общество

Իշխող ուժը ահաբեկում է եզդիներին․ հայտարարություն

2018 թվականին ՀՀ քաղաքացիների, այդ թվում եզդիական համայնքի վստահությունը չարաշահելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ իր ղեկավարման ընթացքում ազգային փոքարմասնությունները հնարավորություն են ունենալու քաղաքական գործընթացներին մասնակցել նաև որպես ընդդիմություն (հանուն արդարության նկատենք, որ մինչ 2018 թվականն էլ եզդիները կամ այլ ազգային փոքրամասնություններ հանգիստ աջակցել են ընդդիմադիր քաղաքական ուժերի)։ Ինչպես իր բոլոր խոստումների դեպքում, այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը դրժեց իր խոսքը։

Այս ընտրություններում եզդիաբնակ երկու տասնյակի հասնող գյուղերից ընդամենը 3-ում Փաշինյանը պարտվել էր: Այդ գյուղերն են՝ Դդմասար (Ղաբախթափա), Արևուտ (Բառոժ) և Սորիկ: Դդմասար համայնքում ՔՊ-ն ստացել է 12 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը 24 ձայն: Արևուտ համայնքում ՔՊ-ն ստացել է 16 ձայն, 16 ձայն «Հայաստան» դաշինքը և 5 ձայն «Պատիվ ունեմ» դաշինքը: Սորիկ համայանքում ՔՊ-ն ստացել է 12 ձայն, «Հայաստան» դաշինքը 9 ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը 4 ձայն, ԲՀԿ-ն 3 ձայն: Ինչպես տեսնում եք նշված բոլոր համայնքներում ՔՊ-ն (Նիկոլ Փաշինյանը) պարտվել է ընդդիմադիր ուժերին:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության տեղեկություններով հունիսի 21-ից սկսած իշխանությունները ճնշումներ են բանեցնում նշված համայնքի ղեկավարների նկատմամբ։ Համայնքի ղեկավարների մի մասն արդեն մարզային իշխանությունների պահանջով հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դդմասար համայնքի ղեկավարը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել է, որ հրաժարական է տվել մարզային իշխանության պահանջով։

Օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հնչեցրած միքտը գալիս է ապացուցելու, որ համայնքների ղեկավարների նկատմամբ իրականացվող ճնշումները համակարգվում են կառավարությունից․ «Մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է։ Ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին»,-ասել է Արմեն Գրիգորյանը (ԱԽՔ նկատի է ունեցել նաև ՏԻՄ ղեկավարներին, ովքեր իրենց ուժի օգտին չեն աշխատել)։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների գործողությունները։ Իշխանություններն այս կերպ զրկում են համյանքներին ինքնակառավարվելու իրավունքից և զրկում են նաև համայնքի բնակիչներին ունենալ ղեկավարներ, որոնց հենց իրենք են ընտրել։ Այս ճնշումների արդյունքում խախտվում է եզդի համայնքի իրավունքները։ Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։

Մենք նաև դատապարտում ենք Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունների անգործությունը, այդ թվում եզդի համայնքի անունից հանդես եկող իրավապաշտպան կազմակերպությունների անգործությունը։ Այս կազմակերպություններն, ըստ էության, աջակցում են գործող իշխանություններին իրենց անգործությամբ։ Մեզ համար անհասկանալի է նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների լռությունը։ Ի վերջո, այս համայնքները թիրախավորվել են հենց իրենց ընտրելու արդյունքում։

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ իշխող ուժի կազմում ԱԺ անցած, ազգությամբ եզդի ներկայացող Ռուստամ Բաքոյանը չի ներկայացնում եզդի ժողովրդի շահերը և ըստ էության աջակցում է եզդիական համայնքների նկատմամբ իրականացվող այս ահաբեկչությանը։

Կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել աննախադեպ այս ահաբեկումները եզդի համայնքի դեմ և միևնույն ժամանակ հրավիրում ենք ժողովրդավարության դրոշի ներքո հանդես եկող պետությունների դեսպանատների և միջազգային կառույցների ուշադրությունը կատարվողի նկատմամբ։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն