Որքան աշխատավարձ է ստանում Սպիտան տան խոսնակը
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին վարչակազմի բարձր վարձատրվող պաշտոնյաների թվում է: Միայն երկու տասնյակ աշխատակիցներ ունեն այդքան բարձր եկամուտ:
Ըստ Bloomberg-ի, խոսքը 180 հազար ԱՄՆ դոլարի մասին է: Նույնքան են ստանում աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը և նախագահի ավագ խորհրդական Նիրա Տանդեն:
Նշվում է, որ կրտսեր պաշտոններում աշխատողները տարեկան ստանում են 48000 ԱՄՆ դոլար: Ամենափոքր աշխատավարձերը Սպիտակ տան տնտեսագետ Ջին Սփերլինգի և կորոնավիրուսի արձագանքման համակարգող Ջեֆ Զիենսինն է. Նրանք տարեկան ստանում են 36,000 ԱՄՆ դոլար:
Սպիտակ տանը կանանց միջին աշխատավարձը տարեկան 93,752 դոլար է, իսկ տղամարդկանց՝ 94,639: Պարզաբանվում է, որ Սպիտակ տան աշխատողների շրջանում կանանց մասնաբաժինը կազմում է շուրջ 60 տոկոս:



















