5 հիվանդություն որոնց ամենաառաջին թշնամին համարվում է սուրճը
Զարմանալի չէ, որ աշխարհում սուրճի սիրահարները մեծ թիվ են կազմում, շատերն են օրը սկսում բուրավետ սուրճով և օրվա ընթացքում չեն հրաժարվում ևս մի քանի գավաթից: Սուրճի օգտակարության և վնասակարության մասին շատ է խոսվել: Սակայն քչերը գիտեն, որ այս 5 հիվանդությունները վախենում են սուրճից:
Լյարդի ցիռոզ Իհարկե սա չի նշանակում, որ սուրճը պետք է դիտարկել, որպես համադարման լյարդի ցիռոզի դեմ: Բայց պետք է իմանալ, որ սուրճը դրական ազեցություն է գործում լյարդի վրա, կանխում է օրգանիզմի ալկոհոլից թունավորումը, և կանխում է լյարդի ցիռոզի առաջացումը: Որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ օրվա ընթացքում 2-3 գավաթ սուրճ օգտագործելը կանխում է լյարդի ցիռոզի առաջացումը 44%-ով: Կանխում է, այլ ոչ թե բուժում է:
2-րդ տիպի դիաբետ Դիաբետը հանդիսանում է լուրջ հիվանություն, որը բուժվում է դեղորայքներով: Սուրճը կանխում է 2-րդ տիպի դիաբետի առաջացումը, նրանք ովքեր օրվա ընթացքում 3-4 գավաթ սուրճ են խմում, ապահովագրված են 2-րդ տիպի դիաբետից: Կոֆեինը հանդիսանում է այն հիմնական տարրը, որը պայքարում է դիաբետի դեմ:
Սրտի հիվանդություններ Դեռևս ուսումնասիրվում է կոֆեինի ազեցությունը սրտի վրա: Սուրճի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտի նոպայից մահացության ռիսկը:
Քաղցկեղ Քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող գիտահետազոտական ինստիտուտում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ մթերքներ, ինչպես օրինակ սուրճը օգտակար են քաղցկեղի դեմ պայքարում: Իհարկե, սուրճը չպետք է համարել դեղորայք, այնուամենայնիվ, նրանք, ովքեր կանոնավոր կերպով սուրճ են օգտագործում, իրենք իրենց պաշտպանում են քաղցկեղից:
Պարկինսոնի հիվանդություն և Ալցհեյմերի հիվանություն Սուրճը կանխում է այս հիվանությունների զարգացման ռիսկը: Օրական երեք գավաթ սուրճը կարող է վատ հիշողություն ունեցող տարեց մարդկանց մոտ կանխել Ալցհեյմերի հիվանության զարգացումը: Ամեն օր սուրճի օգտագործումը թեթևացնում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների մոտ հիվանության ընթացքը:




















Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Врач объяснил, нужна ли электрическая зубная щетка
Принесет ли президент извинения? «Паст»
Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»
Маск пообещал защитить любого, кто расскажет правду об Эпштейне
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Суд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраля
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Работу Путина положительно оценили 80% россиян