ՀՀ ոստիկանության պետը հայտարարություն է տարածել
Այսօր ճանապարհային ոստիկանության ծառայությունը դարձավ 85 տարեկան։
Ոստիկանների մի քանի սերունդ, որոնք ութ և կես տասնամյակ անվտանգ երթևեկություն են ապահովել մեր հանրապետության ճանապարհներին, բնակավայրերում, մայրաքաղաք Երևանում, իրենց ծառայությունը կատարել են բարեխիղճ ու նվիրումով` նպատակ ունենալով ապահովել երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը։
Ճանապարհային ոստիկանությունը կատարելագործվել է տասնամյակների ընթացքում` համալրվելով ժամանակակից տեխնիկական միջոցներով, կապի միջոցներով, տրանսպորտով և ամենագլխավորը` ժամանակակից կադրերով, որոնք ավագներից ընդունելով լավագույն ավանդույթների էստաֆետը` միշտ գնացել են զարգացման ու կատարելագործման։
Այսօր ճանապարհային ոստիկանությունը կատարելագործման նոր փուլում է` վերակազմավորվելով պարեկային ծառայության, որը, համոզված եմ, նույնպես լավագույն ավանդույթների ու զարգացման գործընթացի կրողը կլինի։
Մի քանի օրից Երևան քաղաքի ճանապարհային ոստիկաններին փոխարինելու կգան պարեկայինները՝ ապահովելով երթևեկության արդիական աստիճան ու որակ։
Շնորհակալություն եմ հայտնում մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններին ծառայության համար ու մաղթում հետագա ծառայողական ձեռքբերումներ։
Շնորհավորում ու շնորհակալություն եմ հայտնում բոլոր ճանապարհային ոստիկաններին պրոֆեսիոնալ աշխատանքի համար և մաղթում արդյունավետ գործունեություն` ծառայության զարգացման արդի փուլում։
Վահե Ղազարյան
ՀՀ ոստիկանության պետ




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles