Գյումրու Ավտոկայան թաղամասում նորածին տղայի են թողել ու փախել
Գյումրու «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանությունը լքված երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:
Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա լսել է երեխայի ձայնը, մոտեցել ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն:
Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:
Բնածին արատ երեխայի մոտ չի հայտնաբերվել:
«Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Եղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն նորածին է՝ մի քանի ժամ առաջ ծնված»,-ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը՝ հավելելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք:
Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով, կեղտոտ ու անխնամ:
Հիվանդանոցում անմիջապես կազմակերպվել է երեխայի համապատասխան բուժզննումն ու հետազոտությունները:
«Երեխան կմնա վերակենդանացման բաժանմունքում՝ տաքացնող սեղանիկի վրա այնքան մինչև իրավիճակը կարգավորվի: Կլինի բժիշկների հսկողության տակ»,-նշեց Մարգարիտա Հարությունյանը:




















Взял все документы и пропал: что случилось с Героем России Асылхановым
Крупный пожар на сотни квадратных метров разгорелся в Тульской области
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
Среди погибших при сходе лавины в Бурятии был гражданин Казахстана
Несколько взрывов прогремели над российским городом
Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП
Небольшой дождь и до 11 градусов тепла ожидаются в Москве 1 мая
Пожар в ТЦ «Апельсин» в Новосибирской области полностью ликвидировали
Американского рэпера D4vd обвинили в жестоком убийстве школьницы
В Магаданской области обрушился рудник с людьми