Հայտնի դարձած հյուրատունը փակվել է
Անապայում գործող «Атмосфера Джемете» հյուրատունը փակվել է: Այս մասին սոցկայքի իր էջում տեղեկացրել է սեփականատերը:
Բացի նորությունը հայտնելուց, նա նաև նշել է, որ այլևս գումար չունի, աշխատանք է փնտրում, չգիտի, թե ինչպես է ապրելու, խորհուրդ կարիք ունի:
Հիշեցնենք, որ խոսքն այն հյուրատան մասին է, որի սեփականատերը սկանդալ էր սարքել, երբ սենյակ մտնելուց հետո տեսել էր, թե ինչպես են հյուրերը (երկու աղջիկ) համբուրվում: Նա իր քայլը բացատրել էր նրանով, որ չի ընդունում ԼԳԲՏ հանրությանը: