Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Ադրբեջանցիները նախապես պլանավորած են եղել հարձակումը. մանրամասներ ադրբեջանցիների կողմից հայ դպրոցականի դանակահարության դեպքից

Երեկ հայտնի դարձավ, որ Աջարիայում մոտ 5-6 ադրբեջանցիներ հարձակվել են ախալքալաքցի 5 հայ դպրոցականների վրա, ինչի հետեւանքով երիտասարդներից մեկը դանակահարվել է։

 

ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն ասաց, որ 4-5 անչափահաս երիտասարդներին մոտեցել են մոտ 30 տարեկան 5-6 ադրբեջանցիներ, ծաղրել են, հարցեր են ուղղել, թե «Ղարաբաղը մե՞րն է, թե ձերն է», սպառնացել են, թե «հիմա ի՞նչ անեք, սրանց վիզը կտրենք, թե ինչպես վարվենք», որից հետո երիտասարդներից մեկը վազել է դեպի ոստիկանը՝ օգության կանչելու։ «Այդ երիտասարդին ադրբեջանցիները դանակահարել են, հատկանշական է, որ ոստիկանի ձեռքը նույնպես վնասել են։

Երիտասարդը և ոստիկանը տեղափոխվել են հիվանդանոց։ Մեր տղայի վնասվածքը բավական բարդ է եղել, նրան դանակահարել են որովայնի շրջանում, բայց բժիշկներին հաջողվել է վիճակը կայունացնել։ Երիտասարդներն ասում են, ադրբեջանցիներից ձերբակալված կա, սակայն ներքին գործերի նախարարությունից չեն մեկնաբանում»։ Նա տեղեկացրեց, որ Գոմանի բնակիչները, որոնց համագյուղացիներն են հարձակման ենթարկված երիսատարդները, վկայում են, որ բավական կազմակերպված է եղել միջադեպը։ «Այսինքն, ադրբեջանցիները նախապես պլանավորած են եղել հարձակումը և հատուկ նպատակով են մոտեցել և դանակահարությունն էլ հասարակ վիճաբանութան հետևանք չի եղել։

Մենք բազմիցս փորձել ենք կապ հաստատել Աջարիայի ներքին գործերի նախարարության հետ, սակայն նախարարության Աջարիայի վարչությունը որևէ մեկնաբանություն չի տալիս։ Ասում են՝ տեղեկություն չունենք, ճշտում ենք, այսինքն, փորձում են այս հարցը որոշակիորեն կոծկել։ Բնականաբար, եթե մենք հետևողական լինենք՝ հնարավոր է, որ որոշ ժամանակ անց ինչ-որ մեկնաբանություն ստանանք, բայց ես պետք է հիշեցնեմ, որ երբ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Վրաստանի ադրբեջանաբնակ շրջանում, երբ հարձակվել էին հայկական բեռնատարների վրա, և երբ պատերազմի օրերին ցույցերի ժամանակ հարձակվել էին հայի վրա, մենք այն ժամանակ նույնպես խնդիրներ ունեցանք ներքին գործերի նախարարությունից մեկնաբանություն ստանալու առնչությամբ։ Մեզ փոխանցել էին, որ կփորձեն ճշտել տեղեկատվությունը, սակայն դրանից հետո չէին պատասխանել մեր հեռախոսազանգերին, հիմա կարծես թե նույն պատկերն է, հիմա էլ ասում են կճշտեն, թե որքանով է տեղեկատվությունն համապատասխանում իրականությանը, և կրկին չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին»։

Հարցին, թե նախարարությանը կողմից փորձ է արվում կոծկե՞լ միջադեպը՝ նա պատասխանեց, որ չի կարծում, որ սա հակահայկական դրսևորման արդյունք է։ «Դա բացառված է, ուղղակի Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում, որ ազգամիջյան նման միջադեպերը լայն լուսաբանվեն։ Փորձում են ամեն կերպ մարել, որպեսզի ազգամիջյան խնդիրներ չառաջանան, բայց մեզ համար շատ կարևոր է, որ Վրաստանի իշխանությունները օրենքի ողջ խստությամբ պատժի ենթարկեն նման միջադեպերը կազմակերպողներին։ Հակառակ պարագայում ադրբեջանցիների մոտ անպատժելիության զգացում է առաջանում ու նման միջադեպերը կարող են էլ օր օրի ավելանան։

Այս դեպքերը մեզ մոտ լուրջ մտահոգություններ են առաջացնում, մենք պահանջում ենք Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել այն մարդկանց, ովքեր հատկապես ազգամիջյան բախումներ են ստեղծում, ինչը Վրաստանում շատ վտանգավոր է, ընդ որում՝ այդ տեղեկատվությունը բաց լինի լրատվամիջոցների համար, որպեսզի ապագայում մենք կարողանանք կանխել նման միջադեպերը։

Այս ամենը կարևոր է այն ֆոնին, որ հիմա Աջարիայում զբոսաշրջության ակտիվ շրջանն է և Հայաստանից 1000-ավոր զբոսաշրջիկներ են պատրաստվում գալ Աջարիա հանգստանալու, եթե մարդիկ չտեսնեն, որ պաշտպանված են Վրաստանում, ապա կարող են խնդիրներ առաջանալ։ Նաև այս առումով է կարևոր, որ բոլորը տեսնեն, որ նման միջադեպեր կազմակերպողները պատժվում են»։