Երեկ ծանր օր էր
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ծանր օր էր: Օրենքով սահմանված տոնական օր էր, նույնիսկ ոչ աշխատանքային, իսկ զգացումները չափազանց հակասական էին: Նախ՝ որքան էլ զավեշտալի չհնչի, գործող իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, գոնե մեկ օրով հիշում էին, որ Սահմանադրություն ունենք, շնորհավորում էին Սահմանադրության ընդունման օրը՝ պաթետիկ, ամպագոռգոռ արտահայտություններ անելով սահմանադրականության, պետության, պետականության մասին: Երբ այդ ամենի մասին խոսում են մյուսները, հասկանում ես, բայց երբ այդ ամենը հնչում է այս իշխանավորների, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում:
Ի վերջո, այս մարդիկ երեք տարի շարունակ Սահմանադրության, սահմանադրականության ու օրենքների հետ վարվել են, ինչպես ցանկացել են, դրանք մեկնաբանել են, ինչպես հարմար է եղել իրենց քիմքին՝ սկսյալ ՍԴ դատավորներ փոխելուց մինչև ընտրողական ու կարված քրեական գործեր:Ինչպես նախկինում, այսօր էլ նրանք պարտադրում են համայնքների ղեկավարներին հրաժարական ներկայացնել միայն այն պատճառով, որ նրանց բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը պարտվել է: Ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ օրենքներ, կարևորը մեկ անձի կամքն է ու ցանկությունը: Հենց այս համատեքստում էլ տեղավորվում է նաև երեկվա գեներալական կոչման շնորհումների շքերթը:
Այստեղ մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. բարձր կոչման արժանացածների մեջ հիմնականում նրանք էին, որոնք այս երեք տարում անվերապահ սատարել են Նիկոլ Փաշինյանին, կատարել նրա բոլոր ցանկությունները: Այդուամենայնիվ, ասենք՝ շնորհավոր, ու ցանկանանք, որ այլևս երբեք, ոչ մի պարագայում կոչումներն ու պարգևները չտրվեն բացառապես անձին ունեցած նվիրումի համար, այլ պետությանը, պետականությանը, Սահմանադրությանը, օրենքներին ու այն բնագավառին, որտեղ իրականացվում է ծառայությունը... Հա, ու Սահմանադրության մասին էլ միայն հուլիս 5-ին չհիշենք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles