Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը շարունակվում է
Աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է դրանց թվայնացման գործընթացը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոններ անհրաժեշտ է ներկայացնել միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկներն, ովքեր մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ունեն աշխատանքային պատմություն, և որոնց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն:
Արդեն իսկ թվայնացված աշխատանքային գրքույկները տարածքային կենտրոններ կրկին ներկայացնելու անհրաժեշտություն չկա:
Հիշեցնենք, որ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները տարածքային կենտրոններ պետք է ներկայացնել հետևյալ ժամկետներում`
1) 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում,
2) 300-1000 աշխատող ունեցող գործատուները՝ վեց ամսվա ընթացքում,
3) 100-300 աշխատող ունեցող գործատուները՝ ինն ամսվա ընթացքում,
4) 50-100 աշխատող ունեցող գործատուները՝ տասներկու ամսվա ընթացքում,
5) մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ տասնհինգ ամսվա ընթացքում։
Վերոնշյալ ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա տվյալ պարտականությունը կարող է դրվել դատական կարգով:
Մինչ աշխատանքային գրքույկները ՄՍԾ ներկայացնելը, անհրաժեշտ է հայերեն և ռուսերեն լրացված ենթաբաժինների գրառումների վերջին տողի հաջորդ տողում նշել լրացված բոլոր էջերի թիվը, ստորագրել և կնքել երկու ենթաբաժինները (առկայության դեպքում)՝ նշելով աշխատանքային գրքույկը լրացնող անձի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը:




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles