Շիրակի մարզում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց
Շիրակի մարզի Իսահակյան գյուղում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց: Նրանց մոտ ախտանիշներն ավելի շուտ են նկատվել, սակայն թաքցնելով դրանք, նրանք բժշկի դիմել են, երբ վերքերն ավելի են մեծացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:
«Այս պահին հիվանդանոցում նույն ախտանիշով բուժում է ստանում 8 հիվանդ: Հիվանդանոց ավելի վաղ դիմած 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Մյուսներն էլ առաջիկա օրերին: Համեմատաբար բարդ է նոր դիմած 2 կանանց մոտ: Նրանց մոտ ախտանիշը շուտ է ի հայտ եկել, բայց թաքցրել են այն:
Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բավական խոր վերքեր են: Տնային բուժում են անցկացրել, ինչ մտքներով անցել է ու, երբ արդեն խոցը մեծացել է, վախեցել, դիմել են մեզ:
Եթե շուտ դիմեին մեզ, ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,- նշեց Աստղիկ Բեյբությանը՝ խորհուրդ տալով բնակիչներին չզբաղվել ինքնաբուժմամբ, բուժումը հնարավոր է միայն ստացիոնար պայմաններում:
Կանայք միսը գնել էին հարևանից և վարակվել այն մշակելու ժամանակ:
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ:
Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս մեկ հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց: 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:




















В пост балую себя рисовыми оладьями с яблоком и изюмом — нежные, ароматные, как райский десерт. Идеа...
Захарова отметила беспрецедентную трагичность конфликта на Ближнем Востоке
Госкомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США
Участницу польского террористического движения задержали в Москве
Филиппо раскритиковал Зеленского за попытки вмешаться в конфликт вокруг Ирана
В Сочи произошло землетрясение магнитудой 4,5
В Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня
Удары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 марта
В Госдуме предложили сократить на два часа рабочий день по пятницам для женщин
Пожар возник на нефтеперерабатывающем заводе в Бахрейне после иранских атак