Երկրաշարժի հետևանքով մահացել է 5 մարդ
Տաջիկստանի հյուսիսում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ria.ru-ն՝ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 06.14-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խուջանդ քաղաքից 169 կիլոմետր հարավ-արևելք, օջախը՝ 40 կիլոմետր խորության վրա:
Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել 5 զոհի մասին: