Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

72 ժամ ենք տալիս, եթե իմ ամուսնուն ազատ չարձակեն՝ վաղը կաթվածահար ենք անելու Գորիս-Կապան ճանապարհը. Ալիսա Զաքարյան

ArmDaily.am

-ի հետ զրույցում փաստաբան Էդգար Վարդանյանը նշեց, որ Գորիս խոշորացված համայնքի Որոտան բնակավայրի ղեկավար Սուրեն Օհանջանյանի ձերբակալությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, սակայն բավարարել է երկու ամսով կալանավորման պահանջը։

Հիշեցնենք, որ գյուղապետին կալանավորել էին ընտրողներին կաշառք տալու կասկածանքով։

Փաստաբանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը պիտի հաշվի առներ Օհանջանյանի երկրորդ կարգի հաշմանդամ լինելը, ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ ունենալը, Արցախյան երեք ազատամարտերի մասնակից լինելու հանգամանքները, սակայն ի վերջո երկու մասով կալանավորելու պահանջը բավարարեց։
ArmDaily.am-ի տեղեկություններով Որոտանի ամբողջ բնակչությունը ծայրաստիճան դժգոհ է դատարանի որոշումից և ոտքի է կանգնելու ու պահանջելու է անհապաղ ազատ արձակել իրենց գյուղապետին։

«Եթե այսօր իմ ամուսնուն ազատ չարձակեն՝ մենք ճանապարհը փակելու ենք։ 72 ժամը եթե լրացավ, իմ ամուսինը անմեղ է, եթե իրեն ազատ չարձակեն՝ մենք ճանապարհը փակելու ենք՝ կաթվածահար ենք անելու Գորիս-Կապան ճանապարհը։ Եթե իրենք անմեղ մարդու են բռնում՝ մենք էլ այսպես ենք անելու։ Ինչ-որ հիվանդ կնոջ ցուցմունքի հիման վրա են ամուսնուս ձերբակալել, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ասում։ Ամուսինն ու որդին էլ հոգեկան խախտում ունեն, ինքն էլ գրեթե իրենց նման է, այդ կնոջ գրածը հիմք ընդունելով ամուսնուս ձերբակալել են»,- ասաց Ալիսա Զաքարյան։

Որոտան բնակավայրի ղեկավարի որդին՝ Դավիթ Օահնաջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր հայրը վատառողջ է, ունի ուղեկցող հիվանդություններ և նրան արգելված է խոնավ տեղերում մնալ ու խնամքի կարիք ունի։
«Մեր համագյուղացիներին կանչում են հարցաքննության ու փորձում են իրավաբանությունից բան չհասկացող մարդկանց այնպես անել, որ ասեն, թե սոցիալական աջակցությունը որպես կաշառք են ստացել։ Եթե մենք մարդկանց համոզեինք «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել, ապա մայրս, տատիկս, մորաքույրս գոնե կգնային ընտրությունների, այնինչ նրանք ընտրությունների չեն գնացել և հորս փաստաբանն այսօր դատարանում դա թղթով ապացուցել է։ Եթե մենք մարդկանց համոզել ենք, որ ընտրեն «Հայաստան» դաշինքը՝ առաջինը մեր ընտանիքի բոլոր անդամները պիտի գնային ընտրության»,-ասաց Դավիթ Օհանջանյանը։

Գյուղապետի որդին ևս հավաստեց, որ խուզարկության ժամանակ հայտնաբերված զենքերը օրինական կարգով ՊՆ-ից տրամադրված զենքերն են, զենքի մի մասը պատկանում է ԵԿՄ-ին, մնացած զենքերն էլ համայնքապետարանից։
«Անձամբ մեր մարզպետը ՝ Մելիքսեթ Պողոսյանը ասել է, ով այս զենքերը դեռ թող մնան ձեզ մոտ, երբ որ հավաքելու լինի՝ ես կասեմ՝ կհավաքեք Զենքը նկարել, գցել են սայթերը՝ մարդիկ կարծում են, թե մենք տեռորիստ ենք, այնինչ այդ զենքերով են կռվել հայրս ԵԿՄ-ի ջոկատով, ընդ որում ջոկատի հրամանատարն էլ հենց Մելիքսեթ Պողոսյանն է եղել Ջաբրաիլում։Հայրս նույնիսկ Արիության մեդալ ունի,ինքը ուրախացել է այդ մեդալով, բայց այսօր ոչ մի տեղ հաշվի չեն առնում, դա՞ էր այդ մեդալի արժեքը»,- ասաց Օհանջանյան Դավիթը։

Հայկա Ալոյան