Ավտոբուսը 150 մետր բարձրությունից գլորվել է ձորը․ Մահացել է ավելի քան 30 մարդ
Առնվազն 31 մարդ է մահացել Բոլիվիայում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է Unitel հեռուստաալիքը:
Բացի այդ, ևս տասը մարդ ստացել է տարբեր վնասվածքներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ երկու տուժածների վիճակը ծանր է: Տեղում փրկարարները շարունակում են աշխատանքները: Զոհերի հարազատները ժամանել են դեպքի վայր:
Երկրի մայրաքաղաք Սուկրե մեկնող ավտոբուսը 150 մետր բարձրությունից ընկել է ձորը: Նախնական տվյալներով, ողբերգության պատճառը կարող է լինել վարորդի սխալը: