Կրակոց՝ Քանաքեռի գերեզմանների մոտ /տեսանյութ/
Հուլիսի լույս 9-ի գիշերը, ժամը 1.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդումներ ստացվեցին. հրազենային վիրավորումով նախ «Քանաքեռ-Զեյթուն», որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Զաքարիա Քանաքեռցու փողոցում բնակվող մի պատանի։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը նախ պարզեցին, որ 16-ամյա տղան վնասվածքը ստացել էր Քանաքեռի գերեզմանատան մոտ։
Պատանին իրավապահներին հայտնեց նաև, որ չի ճանաչում իրեն վնասվածք պատճառողին։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, պարզեցին կրակոցն արձակած անձի ինքնությունը՝ մայրաքաղաքի Լեփսիուսի փողոցում բնակվող 29-ամյա երիտասարդ էր։ Բացատրական աշխատանքն արդյունք տվեց։
Կասկածվողը ոչ միայն գնաց Քանաքեռ-Զեյթունի բաժին, այլև ներկայացրեց կարճեցված փողերով ապօրինի հրացանը։ Նա հայտնեց նաև, որ պատահաբար է կրակել։ Տեղեկությունն իրական է, թե՝ ոչ, կպարզվի քննությամբ։ Հրազենը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»
В Саратовской области произошло массовое ДТП с участием четырех автомобилей
Атаки ВСУ на Россию: какие регионы оказались в опасности ночью 19 декабря
Родителям рассказали, как снизить риск обострения аденоидов у детей
Россиян предостерегли от готовки в алюминиевой посуде
Нутрициолог рассказала, почему люди набирают лишний вес в праздники
Французский режиссер Кристиан де Шалонж скончался в возрасте 88 лет
Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»
Синоптики спрогнозировали морозы до -40 градусов в нескольких регионах России
Легковой автомобиль столкнулся с большегрузом при выполнении обгона